«Էմպաթիա»-ի եզրահանգումը երաշխիք է, որ Եվրադատարանում Տատունաշվիլու սպանության գործը 99%-ով կհաղթենք
Խոշտանգումների զոհերի վերականգնողական «Էմպաթիա» կենտրոնի նախագահ Մարիամ Ջիշկարիանին հայտարարում է, Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքի անունից, Ռուսաստանի Դաշնության դեմ հայց է ներկայացվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որին որպես գլխավոր ապացույց է կցված կազմակերպության եզրահանգումը:
«Հայցը վերաբերում է եվրոպական կոնվենցիայի տարբեր հոդվածներին: Դա եվրակոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ և 13-րդ հոդվածներն են:
Հայցի հետ միասին գլխավոր ապացույց է կցված եզրահանգումը: Դա համալիր-հանձնաժողովային, դատական, բժշկական և հոգեբանական փորձաքննության եզրահանգումն է, որը պատրաստվել է «Էմպաթիա» կենտրոնի 10 տարբեր մասնագետների կողմից: Եզրահանգումը պատրաստվել է միջազգային չափանիշներին համապատասխան»,- հայտարարում է Մարիամ Ջիշկարիանին:
Նրա խոսքով, նշված փորձաքննության եզրահանգումն այլ եզրահանգումներից, այդ թվում Սամխարաուլիի փորձաքննության եզրահանգումից տարբերվում է նրանով, որ կատարված է միջազգային չափանիշով և դա այն բանի երաշխիքն է, որ 99 տոկոսով Եվրադատարանում կհաղթեն հայցը: