Էմանուել Մակրոնն ասում է, որ Ռուսաստանը ծաղրում է խաղաղ բանակցությունների առաջարկը՝ մշտական ռմբակոծումներով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը ծաղրում է խաղաղ բանակցությունների առաջարկը՝ մշտական ռմբակոծումներով։
«Ուկրաինայում ազգային սգո այս օրը իմ մտքերը երեխաների և բոլոր քաղաքացիական զոհերի հետ են, որոնք մահացել են Ռուսաստանի մահաբեր հարվածների հետևանքով»,- գրել է Մակրոնը սոցցանցում։
Մակրոնը նշել է, որ Ուկրաինան անվերապահորեն համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած 30-օրյա հրադադարին, սակայն Ռուսաստանը նույն ինտենսիվությամբ շարունակում է պատերազմը։
«Ռուսական հարձակումները պետք է ավարտվեն: Մենք պետք է հնարավորինս արագ հասնենք հրադադարի: Մենք նաև պետք է վճռական գործողություններ ձեռնարկենք, եթե Ռուսաստանը շարունակի փորձել ժամանակ շահել և հրաժարվել զինադադարից: Որքա՞ն դեռ Ռուսաստանը կծաղրի ԱՄՆ-ի և Ուկրաինայի խաղաղության առաջարկները՝ սպանելով երեխաներին և այլ քաղաքացիական անձանց»: – գրում է Ֆրանսիայի նախագահը։