Էմանուել Մակրոնն ասում է, որ առանց արտահերթ ընտրությունների երկրում քաոս կլիներ   
Էմանուել Մակրոնն ասում է, որ առանց արտահերթ ընտրությունների երկրում քաոս կլիներ  

 

“Կա «լուռ մեծամասնություն», որը դեմ է ծայրահեղ աջերի կողմից առաջացած անկարգություններին”, ֊ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

 

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ երկրում քաոսի մեջ կհայտնվի, եթե ինքը չնշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մակրոնի խոսքով՝ Ազգային ժողովի լուծարումը Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության պարտությունից առաջ «ամենադժվար, ամենալուրջ, բայց ամենապատասխանատու» որոշումն էր։

 

Սակայն, ըստ Բլոմբերգի հարցման, Մարին Լը Պենի ծայրահեղ աջ Ազգային կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կհավաքի ձայների 32,7%-ը, իսկ ձախակողմյան Նոր ժողովրդական ճակատը՝ 26,3%-ը։ Մակրոնի «Վերածնունդը» դաշնակիցների հետ զբաղեցնում է երրորդ տեղը։