Էմանուել Մակրոնի խոստումը կատարելու համար, Ֆրանսիայի բյուջեից հարկավոր կլինի տրամադրել 10 մլրդ. եվրո

Էմանուել Մակրոնի խոստումը կատարելու համար, Ֆրանսիայի բյուջեից հարկավոր կլինի տրամադրել 10 մլրդ. եվրո,-այս մասին երկրի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության պետքարտուղարը հայտարարել է BFMTV-ի ուղիղ եթերով:

Օլիվյե Դյուսպոտի տվյալներով, եթե նվազագույն ամսեկան վարձատրումը ավելանա 100 եվրոյով, ապա երկրի առաջին դեմքի խոստումը կատարելու համար բյուջեից պետք է տրամադրվի 10 միլիարդ եվրո:

Մի քանի շաբաթյա լայնածավալ ցույցերի և խառնաշփոթություններից հետո, երկրի առաջին դեմքը խոստացել է բնակչությանը, որ 2019 թվականից ցածր եկամուտ ունեցող թոշակառումների համար հարկերը չեն ավելանալու: Իսկ նվազագույն աշխատավարձը բարձրացվելու է 100 եվրոյով:

Ֆրանսիայում լայնածավալ բողոքի ցույցերը ընթանում են արդեն մեկ ամիս: «Դեղին բաճկոնների» անվամբ հայտնի հանրահավաքի անդամները սկզբում բողոքում էին բենզինի գնաճի դեմ: Ավելի ուշ պայմանջներին ավելացել են նաև տնտեսական և սոցիալական պայմանների բարելավումը: