Էմանուել Մակրոնի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

18:55, 24.05.2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։

Այս մասին հայտնել են բելառուսական լրատվամիջոցները։

Ըստ հաղորդագրությունների՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

Պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային հարցեր և Բելառուսի ու Եվրամիության, մասնավորապես՝ Ֆրանսիայի միջև հարաբերությունները։

Նմանատիպ