Էմանուել Մակրոնը Վիկտոր Օրբանին հրավիրում է Փարիզ՝ քննարկելու Ուկրաինայի հարցը

19:48, 04.03.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հրավիրել է Փարիզ՝ քննարկելու Ուկրաինայի հարցը։ Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա մարտի 5-ին։

Մակրոնն ու Օրբանը բանակցություններ կվարեն Եվրոպական խորհրդի նիստի նախօրեին՝ նվիրված Կիևին աջակցելուն և ԵՄ պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ Օրբանը ԵՄ-ի ընդհանուր անվտանգության շուրջ համաձայնության գալու ավելի մեծ հնարավորություններ է տեսնում, քան Ուկրաինային աջակցության ավելացումը:

Նմանատիպ