Էմանուել Մակրոնը վաղը Փարիզում կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ
Էմանուել Մակրոնը վաղը Փարիզում կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղը Փարիզում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ներկայացուցչի փոխանցմամբ, Վլադիմիր Զելենսկին Փարիզ կժամանի «ցանկացող պետությունների կոալիցիայի» հանդիպումից մեկ օր շուտ։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղը երեկոյան՝ մեր բոլոր գործընկերների հետ հանդիպումից առաջ, կգտնի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու համար», – ասել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը՝ պահպանելով անանունությունը։

Նրա խոսքով՝ «ցանկացող պետությունների կոալիցիայի» հանդիպումը անցկացվում է Ուկրաինայի նախաձեռնությամբ։

«Հանդիպման նպատակն է հղել ուղերձ, որ մենք՝ պետությունները, որոնք պատրաստ ենք և ունակ ենք Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, ավարտել ենք տեխնիկական աշխատանքները։ Այսօր մենք պատրաստ ենք ապահովել այդ անվտանգության երաշխիքները», – հավելել է Էմանուել Մակրոնի աշխատակազմի անանուն ներկայացուցիչը։