Էմանուել Մակրոնը պատրաստ է «բաց բանավեճեր»՝ ֆրանսիական միջուկային զենքի դերի վերաբերյալ ընդհանուր եվրոպական պաշտպանությունում

15:10, 28.04.2024

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է «բացել բանավեճը» ֆրանսիական միջուկային զենքի դերի մասին ընդհանուր եվրոպական պաշտպանությունում։ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ բանավեճը պետք է ներառի հակահրթիռային պաշտպանություն, հեռահար հնարավորություններ և միջուկային զենք նրանց համար, ովքեր միջուկային զենք ունեն կամ իրենց տարածքում ամերիկյան միջուկային զենք ունեն:

«Եկեք այդ ամեն ինչ դնենք սեղանին և տեսնենք, թե իրականում ինչն է մեզ վստահելի կերպով պաշտպանում: Ֆրանսիան կպահպանի իր յուրահատկությունը, բայց պատրաստ է ավելի շատ նպաստել Եվրոպայի պաշտպանությանը»,- ասել է Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը կոչ է արել մայրցամաքին ընդունել «վստահելի» պաշտպանական ռազմավարություն, որն ավելի քիչ կախված կլինի ԱՄՆ-ից:

«Ֆրանսիայի դոկտրինն այն է, որ մենք կարող ենք միջուկային զենք կիրառել, երբ մեր կենսական շահերը վտանգված են։ Ես արդեն ասել եմ, որ այդ կենսական շահերն ունեն եվրոպական հարթություն»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Ֆրանսիան դաշինքի միակ անդամն է, որն ունի սեփական միջուկային զենք:

Նմանատիպ