Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա։ Էմանուել Մակրոնը այցի վերաբերյալ հայտարարություն է տարածել սոցիալական ցանց «Իքս»-ում։
«Մեր ժողովուրդների համար կարևոր պահ – Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկեր է, դաշնակից և բարեկամ։ Մեր կապը վաղուց գոյություն ունի, ձևավորված է պատմությամբ և ամրապնդված՝ վստահությամբ։ Միասին մենք կդիմակայենք մեր ժամանակի հիմնական մարտահրավերներին՝ անվտանգություն, պաշտպանություն, միջուկային էներգիա, տիեզերք, նորարարություն, արհեստական բանականություն, միգրացիա և մշակույթ։ Սրանք այն բոլոր ոլորտներն են, որտեղ մենք փորձում ենք գործել միասին և խորացնել համագործակցությունը։ Սա նաև կարևոր պահ է Եվրոպայի համար։ Միացյալ Թագավորության կողմից ԵՄ-ի հետ կապերի խորացման ձգտումը հզոր ազդանշան է, ինչը ես ողջունում եմ», – գրում է Մակրոնը։