Էմանուել Մակրոնը Մոսկվայում ներկա է գտնվելու աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ կիրակի օրը մեկ անգամ ևս այցելելու է Մոսկվա և ներկա է գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը: Լրատվությունն այս մասին տարածում է Le Figaro-ն:
Էմանուել Մակրոնը Մոսկվա է այցելելու կնոջ հետ միասին: Ֆրանսիայի նախագահը համոզված է, որ աշխարհի առաջնությունը հաղթելու է հենց Ֆրանսիան:
Այս տարի սա Մակրոնի արդեն երրորդ այցն է Մոսկվա: Մայիսի վերջին Ֆրանսիայի նախագահը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է՝ միջազգային տնտեսական համաժողովին, իսկ հուլիսի 10-ին նա ներկա է գտնվել ԱԱ 2018-ի կիսաեզրափակիչ հանդիպմանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan