Էմանուել Մակրոնը մարտի 26-ին Ելիսեյան պալատում կհյուրընկալի Վոլոդիմիր Զելենսկիին

16:22, 25.03.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 26-ին Ելիսեյան պալատում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:

Երկրի ղեկավարը նախագահ Զելենսկիին վերահաստատելու է, որ Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցությունը մնում է Ֆրանսիայի առաջնահերթությունը, – ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 26-ին նախատեսված է «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովը, որի մասնակիցները կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։

Նմանատիպ