Էմանուել Մակրոնը հայտարարում է, որ զարմացած է Ջորջիա Մելոնիի վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարում է, որ զարմացած է Ջորջիա Մելոնիի վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ։ Այդ մասին Մակրոնը հայտարարել է Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում։
«Զարմացած էի։ Հունիսի 25-ին Անթիբում կհանդիպեմ Ջորջիա Մելոնիին և կխոսենք նաև այս թեմայի շուրջ», – նշել է Մակրոնը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իտալական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ջորջիա Մելոնիի մասին հայտարարել է. «Նա ինձ աղաչում էր, որ իր հետ լուսանկարվեմ։ Շատ էր ուզում ինձ հետ լուսանկարվել։ Ես նույնիսկ դա չէի անի, բայց խղճացի նրան։ Հավանաբար ուրախ է, որ խոսեցի իր հետ։ Պարտավոր չէի նրա հետ խոսել»,- հայտարարել է Թրամփը։
Դոնալդ Թրամփի այս հայտարարությանն արձագանքել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և նշել. «Դոնալդ Թրամփի հայտարարությունները լիովին հորինված են, ոչ Իտալիան, ոչ էլ ես երբեք ոչ մեկին չենք աղաչում»: