Էմանուել Մակրոնը հայտարարում է, որ Ֆրանսիան կմասնակցի Դանիայի կողմից կազմակերպված զորավարժություններին Գրենլանդիայում
Էմանուել Մակրոնը հայտարարում է, որ Ֆրանսիան կմասնակցի Դանիայի կողմից կազմակերպված զորավարժություններին Գրենլանդիայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կմասնակցի Դանիայի կողմից կազմակերպված զորավարժություններին Գրենլանդիայում։

Ինչպես Մակրոնը գրել է սոցիալական ցանցերում, գործողությունը կոչվում է «Արկտիկական դիմադրողականություն», և առաջին ֆրանսիական ստորաբաժանումներն արդեն ճանապարհին են։

«Դանիայի խնդրանքով ես որոշել եմ, որ Ֆրանսիան կմասնակցի Դանիայի կողմից Գրենլանդիայում կազմակերպված համատեղ զորավարժություններին, «Արկտիկական դիմադրողականություն» գործողությանը։ Առաջին ֆրանսիական ռազմական տարրերն արդեն ճանապարհին են։ Մյուսները կհետևեն», – գրել է Մակրոնը։

Տեղեկատվության համար՝ Դանիայի զինված ուժերը հայտարարել են, որ դաշնակից երկրների հետ սերտ համագործակցությամբ որոշել են ընդլայնել ռազմական ուժերի տեղակայումը Գրենլանդիայում, քանի որ «աշխարհաքաղաքական լարվածությունը տարածվել է Արկտիկայում»։