Էմանուել Մակրոնը, Ֆրիդրիխ Մերցը և Դոնալդ Տուսկը այցելել են Քիշնև՝ Մոլդովայի անկախության օրվա կապակցությամբ
Էմանուել Մակրոնը, Ֆրիդրիխ Մերցը և Դոնալդ Տուսկը այցելել են Քիշնև՝ Մոլդովայի անկախության օրվա կապակցությամբ

Մոլդովայի անկախության օրվա կապակցությամբ Քիշնև են այցելել Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը և Լեհաստանի վարչապետը։

Եվրոպացի առաջնորդներին հյուրընկալել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։

Նշենք, որ Մոլդովայում սեպտեմբերի 28-ին նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, որտեղ, ըստ նախնական հարցումների, Սանդուի «Գործողություն և համերաշխություն» եվրոպամետ կուսակցությունը կարող է կորցնել ներկայիս 61 մանդատը և ստանալ միայն 41 տեղ՝ 101 մանդատ ունեցող օրենսդիր մարմնում։