Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետի նշանակման շուրջ խորհրդակցությունները կանցկացնի օգոստոսի 23-ին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 23-ին կապված երկրի նոր վարչապետի նշանակման հետ խորհրդակցություններ կանցկացնի խորհրդարանական խմբերի և կուսակցությունների առաջնորդների հետ ։
Այդ մասին գրում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ հիմնվելով Ելիսեյան պալատի վրա։
Ելիսեյան պալատի հայտարարության մեջ նշվում է, որ օգոստոսի 23-ին նախագահը խորհրդակցություններ է անցկացնելու ողջ օրվա ընթացքում։
«Նրանք, ովքեր ցանկություն են հայտնել գալ խմբային ձևաչափ, հնարավորություն ունեն դա անել»,- հայտնում է «Լե Ֆիգարոս»-ը:
Լրատվամիջոցը գրում է, որ երկրի Ազգային ժողովում դաշինքների կարգի համաձայն՝ Ելիսեյան պալատ առաջինը կընդունվի ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան։
Խորհրդակցությունների արդյունքում կնշանակվի նոր վարչապետ։
«Լե Ֆիգարո»-ն գրում է, որ Էմանուել Մակրոնի նպատակը կոալիցիա ստեղծելն է, քանի որ ոչ մի կուսակցություն չի կարողացել մեծամասնություն ստանալ խորհրդարանական ընտրություններում։
Ինչպես հայտարարել են Ելիսեյան պալատում, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ֆրանսիացիները արտահայտել են փոփոխությունների և միասնության իրենց ցանկությունը և բոլոր քաղաքական առաջնորդները պետք է աշխատեն այդ ցանկությունն իրականացնելու համար։