Էմանուել Մակրոնը բացառում է վաղաժամ հրաժարականը, եթե ընտրություններում հաղթի «Ազգային միություն» կուսակցությունը, նույնիսկ եթե հաղթող ուժը նման պահանջ ներկայացնի

18:59, 11.06.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացառում է վաղաժամկետ հրաժարականը, եթե ընտրություններում հաղթի «Ազգային միություն» կուսակցությունը, նույնիսկ եթե հաղթող ուժը նման պահանջ ներկայացնի։

«Ազգային միությունը չի գրում սահմանադրությունը եւ այս պահվածքը չի համապատասխանում սահմանադրությանը։ Ինչ վերաբերում է ինստիտուտներին, ապա ամեն ինչ պարզ է, անկախ նրանից, թե ինչ արդյունք կունենա»,- ասել է Մակրոնը։

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի ընտրություններում կրած պարտությունից հետո Էմանուել Մակրոնը արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել։

Նմանատիպ