Էմանուել Մակրոն. Եվրոպան պետք է ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալ չէ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ Եվրոպան պետք է ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ։ Այդ մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Սորբոնի համալսարանում ունեցած իր ելույթում։
Մակրոնի խոսքով՝ Եվրոպան պետք է ուժեղացնի իր պաշտպանունակությունը, իսկ ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ լինի համաշխարհային հարթակում։
«Եվրոպայի մեռնելու վտանգ կա: Մենք պատշաճ կերպով զինված չենք սպառնալիքների դեմ պայքարելու համար»,- ասել է Մարկոն։
Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ չպետք է թույլ տալ Ռուսաստանին հաղթել Ուկրաինայում։ Մակրոնը նաև հանդես է եկել Եվրոպայի կիբերանվտանգության ամրապնդման և Միացյալ Թագավորության հետ ավելի սերտ ռազմական կապեր հաստատելու կոչերով:
«Առանց ռազմական արդյունաբերության պաշտպանություն չկա։ Տասնամյակներ շարունակ մենք այս ոլորտում պատշաճ ներդրումներ չենք կատարել։ Մենք պետք է ավելի ու ավելի արագ արտադրենք»,- ասել է Մակրոնը։
Մակրոնի խոսքով՝ Եվրոպան պետք է ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ և երբեք չի լինի։ Այն նաև պետք է ցույց տա, որ գիտի ինչպես շփվել աշխարհի այլ տարածաշրջանների հետ:
«Այն, ինչ մենք մեր աշխարհում անվանում ենք ինքնավարություն, մենք ամեն ինչ պատվիրակել ենք։ Մեր էներգիան՝ դեպի Ռուսաստան։ Մենք մեր և մեր որոշ գործընկերների անվտանգությունը հանձնեցինք ոչ թե Ֆրանսիային, այլ մյուսներին՝ ԱՄՆ-ին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։