Էմանուել Մակրոն. Եթե Ռուսաստանը շարունակի մերժել խաղաղ բանակցությունները, մենք՝ ԱՄՆ-ի հետ միասին, կտանք հստակ պատասխան
Եթե Ռուսաստանը ապագայում ևս հրաժարվի խաղաղության բանակցություններից, մենք՝ ԱՄՆ-ի հետ միասին, դրան հստակ պատասխան կտանք, – այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «կամավորների կոալիցիայի» հանդիպումից և Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Մակրոնի խոսքով՝ մոտ ժամանակներս կկայանան շփումներ ամերիկյան և ռուսական կողմերի միջև։
«Մեր հստակ ուղերձն է, որ այժմ բոլոր ուղերձները պետք է վերածվեն իրականության։ Այն, ինչ պայմանավորվել էինք երկու շաբաթ առաջ՝ նախագահների մակարդակով հանդիպում, այնուհետև եռակողմ հանդիպում և քառակողմ հանդիպում։ Եթե Ռուսաստանը ապագայում ևս հրաժարվի խաղաղության վերաբերյալ կոնկրետ բանակցություններից, ապա մենք՝ ԱՄՆ-ի հետ միասին, կդիմենք լրացուցիչ պատժամիջոցների և հստակ պատասխան կտանք Ռուսաստանի այս մերժմանը», – ասել է Մակրոնը։