Էմանուել Մակրոն. Ներկայիս պայմաններում Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման գործողություններին
Ներկայիս պայմաններում Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման գործողություններին,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա ասել է, որ Ֆրանսիան հակամարտության կողմ չէ։
«Մենք հակամարտության կողմ չենք, ուստի, ներկայիս պայմաններում, Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման կամ ազատագրման գործողություններին: Մյուս կողմից, մենք վստահ ենք, որ հենց որ իրավիճակը հանդարտվի, և ես միտումնավոր եմ այս տերմինը լայնորեն օգտագործում, հենց որ իրավիճակը կայունանա, հենց որ խոշոր ռմբակոծությունները դադարեն, մենք պատրաստ ենք այլ երկրների հետ միասին ստանձնել ուղեկցման համակարգի պատասխանատվությունը: Սակայն սա քաղաքական և տեխնիկական հարց է և, իհարկե, վերաբերում է ծովային տրանսպորտի բոլոր մասնակիցներին, ապահովագրողներին և օպերատիվ աշխատանքներին: Մենք արդեն սկսել ենք խորհրդակցություններ Հնդկաստանի, մի քանի այլ եվրոպական գործընկերների կամ տարածաշրջանի գործընկերների հետ», – ասել է Էմանուել Մակրոնը: