Էմանուել Մակրոն. Մենք պետք է պատրաստվենք երկարատև պատերազմի

18:13, 01.09.2022

Մենք պետք է պատրաստվենք երկար պատերազմի,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ դիվանագիտական ​​կորպուսի առջև ունեցած իր ելույթում։

Ֆրանսիացի առաջնորդի կարծիքով՝ Եվրոպան պետք է կազմակերպված լինի էներգետիկ և պարենային առումով։

«Մենք պետք է պատրաստվենք երկարատեւ պատերազմի, իսկ դրա համար պետք է կազմակերպված լինենք ազգային ու եվրոպական մակարդակով, հատկապես երբ խոսքը վերաբերում է էներգետիկայի, սննդի եւ շատ այլ հարցերի։ Սակայն պարզ է, որ այս երկարատեւ պատերազմի պայմաններում մենք պետք է աշխատենք խուսափել էսկալացիայից եւ խաղաղություն հաստատենք»,- ասել է Էմանուել Մակրոնը։

Մակրոնի խոսքով՝ ինքը կշարունակի երկխոսությունը Ռուսաստանի հետ՝ ուկրաինական հակամարտության սրումից խուսափելու համար, սակայն, միաժամանակ, հաստատել է Ուկրաինային իր անսասան աջակցությունը։

«Ֆրանսիան կշարունակի բանակցությունները Ռուսաստանի հետ։ Ո՞վ է ցանկանում, որ Թուրքիան աշխարհում միակ պետությունը լինի, որը շարունակում է խոսել Ռուսաստանի հետ»,- նշել է Մակրոնը:

Էմանուել Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան կշարունակի երկարաժամկետ տնտեսական, ռազմական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Կիևին, սակայն նա նշել է, որ Ռուսաստանի առաջ ծառացած հիմնական մարտահրավերներից մեկը լինելու է եվրոպական միասնության ապահովումը։

«Եվրոպական միասնությունը առանցքային է, քանի որ պառակտումը Ռուսաստանի պատերազմի նպատակներից մեկն է»,- ասել է Էմանուել Մակրոնը։

Նմանատիպ