Էմանուել Մակրոն. Մենք միավորված ենք Ուկրաինայի համար արժանապատիվ, կայուն խաղաղության աջակցության հարցում, որը կպահպանի նրա ինքնիշխանությունը և կապահովի նրա երկարաժամկետ անվտանգությունը
«Մենք հստակ վճռորոշ պահի մեջ ենք։ Բանակցությունները նոր ազդակ են ստանում, և մենք պետք է այդ ազդակը օգտագործենք», – այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ցանկացողների կոալիցիայի» հանդիպման ժամանակ։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ վերջապես հնարավորություն կա, որ իրական առաջընթաց գրանցվի խաղաղության ուղղությամբ։ Մակրոնի համոզմամբ, «լավ խաղաղության» բացարձակ պայմանը միայն փաստաթղթային խոստումները չէ, այլ ամուր և իրական անվտանգության երաշխիքների ամբողջություն։
«Ուկրաինան ստացել է իր բաժին խոստումները, որոնք խախտվել են Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով, և իրական ու ամուր երաշխիքներ դարձել են անհրաժեշտություն։ Ուզում եմ ողջունել այն փաստը, որ նոյեմբերի 23-ի Ժնևյան հանդիպումները հնարավորություն տվեցին Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բաց և կառուցողական քննարկումների համար, և որ երկու կողմն էլ դա կարևոր առաջընթաց համարեց։ Մենք միշտ աջակցել ենք Ամերիկայի ջանքերին՝ այս պատերազմը ավարտելու համար։ Մենք համախմբված ենք՝ աջակցելու Ուկրաինային արդար, արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու ճանապարհին, որը կպահպանի նրա ինքնիշխանությունը և կապահովի երկարաժամկետ անվտանգություն։ Ցանկացած քայլ, որ մեզ այդ ճանապարհին առաջ կմղի, ողջունելի է», – հայտարարել է Էմանուել Մակրոնը։