Էմանուել Մակրոն. Մենք ամեն ինչ կանենք Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղություն հաստատելու համար
Էմանուել Մակրոն. Մենք ամեն ինչ կանենք Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղություն հաստատելու համար

Ռուսաստանը կրկին հարյուրավոր անօդաչու թռչող սարքերով և տասնյակ հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի վրա՝ անխտիր հարվածներ հասցնելով բնակելի թաղամասերին և կառավարական շենքերին։ Իմ անկեղծ ցավակցությունները զոհերին, նրանց հարազատներին, Ուկրաինային և Ուկրաինայի ժողովրդին,- գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան կանգնած է Ուկրաինայի կողքին։

«Ուկրաինայի և մեր գործընկերների հետ միասին մենք կանգնած ենք խաղաղության կողմում։ Ռուսաստանը ավելի ու ավելի է խրվում պատերազմի և ահաբեկչության տրամաբանության մեջ։ Մենք ամեն ինչ կանենք՝ Ուկրաինայի հետ արդար և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – գրել է Մակրոնը։

Սեպտեմբերի 7-ին Ռուսաստանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով լայնածավալ ավիահարված է հասցրել Ուկրաինային։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ պայթյուններ են լսվել Կիևում, Դնեպրում, Օդեսայում, Զապորոժիեում, Կրեմենչուգում և Կրիվոյ Ռոգում։