Էմանուել Մակրոն. G7-ի բոլոր առաջնորդները համաձայն են, որ Ռուսաստանը խաղաղություն չի ցանկանում

22:18, 17.06.2026

«Մեծ յոթնյակի» բոլոր առաջնորդները համաձայն են, որ Ռուսաստանը խաղաղություն չի ուզում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Նա ասել է, որ Մոսկվան մերժել է ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից բանակցություններ սկսելու առաջարկները, ինչը, նրա խոսքով, ցույց է տալիս, որ Ռուսաստանը «իրական ցանկություն» չունի խաղաղություն հաստատելու։

«Նախագահ Թրամփը, ինչպես մենք բոլորս, պարզապես ընդունել է, որ այս փուլում Ռուսաստանի կողմից խաղաղության մասին խոսելու իրական պատրաստակամություն չկա», – ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ ԱՄՆ մոտեցումը Ուկրաինայի հարցում զգալիորեն փոխվել է։ Նա ասել է, որ ԱՄՆ նախագահը հասկացել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս փուլում շահագրգռված չէ խաղաղություն հաստատելով։

Նմանատիպ