Էմանուել Մակրոն - Ֆրանսիան դատապարտում է Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, բռնությունը պետք է դադարեցվի, միայն քաղաքական լուծումը կարող է վերականգնել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում արձագանքել է Երուսաղեմում տեղի ունեցած կրակոցներին։

Ֆրանսիայի նախագահը հարձակումը որակել է ահաբեկչական գործողություն և ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին։

«Ֆրանսիան խստորեն դատապարտում է Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և Իսրայելի ժողովրդին։ Բռնությունը պետք է դադարեցվի։ Միայն քաղաքական լուծումը կարող է վերականգնել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում», – գրել է նա X-ում։

Բացի այդ, BBC-ն, հղում անելով Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին, հաղորդում է, որ Երուսաղեմում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ավտոբուսից կրակ բացած երկու ենթադրյալ հանցագործները «չեզոքացվել են»։

Հարձակման դրդապատճառը անհայտ է։ Դեռևս ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել միջադեպի համար։