Էմանուել Մակրոն. Դոնալդ Թրամփը ընդգծել է, որ տարածքային հարցի շուրջ ցանկացած բանակցություններ կարող են վարվել միայն Ուկրաինայի հետ

19:34, 13.08.2025

Դոնալդ Թրամփը շեշտել է, որ տարածքային հարցերի շուրջ ցանկացած բանակցություն կարող է լինել միայն Ուկրաինայի հետ, – այս մասին ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի հետ վիրտուալ գագաթնաժողովից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Մակրոնի խոսքով՝ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ հնարավոր կլինի հասնել համաձայնության Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի վերաբերյալ։

Միաժամանակ, Մակրոնը նշել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև խոսակցությունը լավ բան է, սակայն կարևոր է նաև, որ Եվրոպային լսեն։

Նշենք, որ այսօր Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին, որտեղ կայացել է վիրտուալ գագաթնաժողով՝ եվրոպացի առաջնորդների և ԱՄՆ նախագահի մասնակցությամբ։

Նմանատիպ