Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ «կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգը անտեսելու» համար։
«ԱՄՆ-ն հաստատված տերություն է, որը աստիճանաբար մեջք է շրջում որոշ դաշնակիցներից և ազատվում է իր կողմից խրախուսվող միջազգային կանոններից», – ասաց Մակրոնը։
Իր ելույթում Մակրոնը նկարագրեց «գիշատիչ համաշխարհային տերություններ, որոնք ձգտում են աշխարհը բաժանել ազդեցության ոլորտների, որտեղ ԱՄՆ-ն գերիշխում է Արևմտյան կիսագնդում»։
«Մենք զարգանում ենք մեծ տերությունների աշխարհում, որտեղ իրական գայթակղություն կա աշխարհը բաժանելու։ Վերջին մի քանի ամիսների և երբեմն օրերի ընթացքում տեղի ունեցածը չի նվազեցնում այս գնահատականը», – ասաց Մակրոնը։
Նույն ելույթում Ֆրանսիայի նախագահը մեղադրեց ԱՄՆ-ին առևտրային կանոնները և «անվտանգության որոշակի տարրերը» խախտելու մեջ։