Էմանուել Մակրոն. ԱՄՆ-ի և Իրանի համաձայնագիրը կավարտի Մերձավոր Արևելքի հակամարտությունը և կվերացնի տնտեսական անկայունությունը

20:36, 17.06.2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարում է, որ Ֆրանսիան ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության բանակցությունները։

Նրա խոսքով՝ համաձայնագիրը վերջ կդնի Մերձավոր Արևելքում հակամարտությանը և կվերացնի տնտեսական անկայունությունը։

«Մենք համաձայնության ենք եկել, որ Հորմուզի նեղուցով անվճար անցումն այս համաձայնագրի անկյունաքարն է, և դա սկսվում է հենց հիմա», – հայտարարել է նա։

Մակրոնի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջարկը Հորմուզի նեղուցում մոնիտորինգ իրականացնելու վերաբերյալ կնպաստի ծովային հոսքերի վերադարձին բնականոն ռեժիմի։

Ֆրանսիայի առաջնորդը նաև հայտարարել է, որ Էվիանում «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդները համաձայնության են եկել շարունակել օգնությունն Ուկրաինային և նպաստել նրա հակաօդային պաշտպանության կարողությունների հզորացմանը։

Մակրոնի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «ուժերի հավասարակշռությունը» փոխվել է. ուկրաինական ուժերն այժմ «առաջ են շարժվում, իսկ Ռուսաստանը՝ հետ»։

Նմանատիպ