Էմանուել Մակրոն. Ակնհայտ է, որ Ռուսաստանի միակ ընտրությունը պատերազմը շարունակելն է՝ չնայած մարդկային զոհերին, միջազգային իրավունքին և նախագահ Թրամփի դիվանագիտական առաջարկներին
Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թրամփի առաջարկին հակառակ, պատերազմը շարունակելը Ռուսաստանի ընտրությունն է, ասել է Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Սումի քաղաքի վրա հրթիռային հարվածից հետո, որի հետևանքով, վերջին տեղեկությունների համաձայն, զոհվել է 32 և վիրավորվել ավելի քան 80 մարդ։
«Այսօր առավոտյան երկու ռուսական հրթիռներ ընկան Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնի վրա, ինչի հետևանքով քաղաքացիների շրջանում բազմաթիվ զոհեր եղան։ Նրանց թվում կրկին երեխաներ կան», – գրել է Մակրոնը «X» սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ բոլորը գիտեն, որ միայն Ռուսաստանն էր ուզում այս պատերազմը։
«Այսօր պարզ է, որ Ռուսաստանի միակ ընտրությունը պատերազմը շարունակելն է։ Չնայած մարդկային զոհերին, միջազգային իրավունքին և նախագահ Թրամփի դիվանագիտական առաջարկներին», – ասել է Էմանուել Մակրոնը։
Նա նշեց, որ անհրաժեշտ են վճռական միջոցներ՝ Ռուսաստանին կրակը դադարեցնելու հարկադրելու համար, և որ Ֆրանսիան անխոնջ աշխատում է իր գործընկերների հետ՝ այս նպատակին հասնելու համար։