Էմանուել Մակրոն - 629 հրթիռ և անօդաչու թռչող սարք Ուկրաինայի վրայով մեկ գիշերվա ընթացքում, սա Ռուսաստանի խաղաղության գաղափարն է, սա ահաբեկչություն և բարբարոսություն է
Էմանուել Մակրոն - 629 հրթիռ և անօդաչու թռչող սարք Ուկրաինայի վրայով մեկ գիշերվա ընթացքում, սա Ռուսաստանի խաղաղության գաղափարն է, սա ահաբեկչություն և բարբարոսություն է

«629 հրթիռ և դրոն մեկ գիշերում Ուկրաինայի երկնքում — սա է Ռուսաստանի խաղաղության գաղափարը։ Սա ահաբեկչություն է և բարբարոսություն», – այս մասին գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցում։

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան խստորեն դատապարտում է այս դաժան հարձակումները և հայտնում իր աջակցությունը ուկրաինացի ժողովրդին։

«629 հրթիռ և դրոն մեկ գիշերում Ուկրաինայի երկնքում — սա է Ռուսաստանի խաղաղության գաղափարը։ Սա ահաբեկչություն է և բարբարոսություն։ Զոհվել է տասնից ավելի մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Հատուկ թիրախավորվել են բնակելի թաղամասերն ու քաղաքացիական ենթակառուցվածքը։ Վնասվել են Եվրամիության պատվիրակության շենքը և Բրիտանական խորհրդի գրասենյակը։ Ֆրանսիան խստորեն դատապարտում է այս անհիմն և դաժան հարձակումները։ Լիակատար աջակցություն ուկրաինացի ժողովրդին և խորին ցավակցություն բոլոր սգացող ընտանիքներին», – գրել է Էմանուել Մակրոնը։

Հիշեցնենք, որ անցած գիշեր Ռուսաստանի հարձակման հետևանքով Կիևում զոհվել է 15 մարդ, որոնց թվում՝ 4 երեխա, և վիրավորվել են առնվազն 48-ը։