Էմանուել Մակրոն. 2008 թվականի Վրաստան ներխուժումից ի վեր Պուտինը հազվադեպ է պահել իր խոստումները, նա պետք է շարունակի ուտել՝ գոյատևելու համար, նա մեր դռան մոտ գիշատիչ հրեշ է
Էմանուել Մակրոն. 2008 թվականի Վրաստան ներխուժումից ի վեր Պուտինը հազվադեպ է պահել իր խոստումները, նա պետք է շարունակի ուտել՝ գոյատևելու համար, նա մեր դռան մոտ գիշատիչ հրեշ է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահին «գիշատիչ» է անվանում։ Նրա խոսքով՝ 2008 թվականին Վրաստան ներխուժելուց հետո Պուտինը հազվադեպ է կատարել իր խոստումները և ձգտում է փոխել սահմանները՝ հանուն սեփական իշխանության ընդլայնման։

«Իր գոյատևման համար նա պետք է շարունակի «ուտել»։ Նա գիշատիչ հրեշ է մեր դռան մոտ», – հայտարարել է Մակրոնը ֆրանսիական մամուլին տված հարցազրույցում։

Էմանուել Մակրոնի խոսքով՝ «Ռուսաստանը դարձել է մշտական ապակայունացնող ուժ և պոտենցիալ սպառնալիք մեր շատերի համար»։

«2007-2008 թվականներից սկսած՝ նախագահ Պուտինը հազվադեպ է կատարել իր խոստումները։ Նա մշտապես հանդես է գալիս որպես ապակայունացնող ուժ և ձգտում է վերանայել սահմանները՝ իր իշխանությունը ընդլայնելու համար», – նշել է Մակրոնը։

Բացի այդ, Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայում երկարատև խաղաղության համար անհրաժեշտ են երկու տեսակի անվտանգության երաշխիքներ՝ հզոր ուկրաինական բանակ և եվրոպական բանակի աջակցություն։

Նա ընդգծում է, որ ընդդիմանում է Ուկրաինայի համար շտապեցված խաղաղության պայմանագրին՝ առանց հուսալի անվտանգության երաշխիքների։

«Խաղաղությունը չպետք է լինի շտապեցված, այն պետք է ամրապնդված լինի ամուր երաշխիքներով, հակառակ դեպքում մենք կվերադառնանք ելակետին», – հայտարարել է Մակրոնը։

Բացի այդ, «NBC News»-ին տված հարցազրույցում Էմանուել Մակրոնն ասել է, որ եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի առանց անվտանգության երաշխիքների, Ռուսաստանը երբեք չի կատարի իր խոստումները։

«Մենք գիտենք, թե ինչ է նշանակում անվտանգության երաշխիքների բացակայությունը։ Դա Վրաստանն էր 2008-ին, դա Ղրիմն էր 2014-ին։ Ամբողջովին պարզ է, որ եթե լինի որևէ խաղաղության պայմանագիր առանց անվտանգության երաշխիքների, Ռուսաստանը երբեք իր խոսքը չի կատարի, երբեք չի պահի ստանձնած պարտավորությունները։ Սա մեզ համար կենսական է, և դա ցանկացած պայմանագրի էական բաղադրիչն է Ուկրաինայի և եվրոպացիների համար։ Սա վերաբերում է մեր սեփական անվտանգությանը», – ասել է Էմանուել Մակրոնը։