Էլենե Խոշտարիային ազատ են արձակել 5000 լարի գրավի չափով, սակայն նա հրաժարվում է վճարել գումարը
Էլենե Խոշտարիային ազատ են արձակել 5000 լարի գրավի չափով, սակայն նա հրաժարվում է վճարել գումարը

«Փոփոխությունների կոալիցիա» միության առաջնորդներից մեկը՝ Էլենե Խոշթարիան, դատավոր Արսեն Կալատոզիշվիլիի որոշմամբ ազատ է արձակվել 5000 լարի գրավի դիմաց։

Դատարանի նիստը նշանակված էր ժամը 13:00-ին, սակայն գործի քննությունը սկսվել է ժամը 15:30-ին, քանի որ Էլենե Խոշթարիան հրաժարվել է փաստաբանից և, ընդհանրապես, պաշտպանվելու իրավունքից, ինչի արդյունքում դատարանը նրան պետության կողմից տրամադրվող փաստաբան է նշանակել։ Էլենե Խոշթարիան հրաժարվել է նաև պետության փաստաբանից և նույնիսկ չի հանդիպել նրան՝ իզոլատորում այցելելու ժամանակ։

Խոշթարիան չի մասնակցել նաև դատական նիստին։

Դատավորն իր ելույթում նշել է, որ իրեն անհասկանալի է՝ ինչու Խոշթարիան չի ներկայացել դատական նիստին։

Գրավի վճարման համար սահմանվել է 20-օրյա ժամկետ։

Բացի այդ, ինչպես նշել է Էլենե Խոշթարիան, «եթե որևէ մեկը վճարի իմ գրավը, դա կլինի դանակի հարված սրտիս, և ես ոչ ոքի չեմ տալիս այդ իրավունքը»։

Իրավապահ մարմինները Էլենե Խոշթարիային ձերբակալել են սեպտեմբերի 15-ին։ Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասով (ուրիշի գույքի վնասում, որը հանգեցրել է էական վնասի), ինչը նախատեսում է ազատազրկում մեկից հինգ տարվա ժամկետով։