Էլենե Խոշտարիա. «Լելոյի» կողմից Վակեում թեկնածու առաջադրելն ինձ համար իրոք անսպասելի էր

13:29, 13.08.2020

«Եվրոպական Վրաստանի» անդամ, Վակե թաղամասի մեծամասնական պատգամավոր Էլենե Խոշտարիան հայտարարում է, որ «Լելոյի» կողմից Վակեում թեկնածուի առաջադրելն իր համար անսպասելի էր:

Էլենե Խոշտարիան «Լելոյի» որոշմանն արձագանքել է սոցիալական ցանցում:

«Լելոյի» կողմից Վակեում թեկնածու առաջադրելն ինձ համար իրոք անսպասելի էր: Համարում եմ, որ «Լելոյի» հաջողությունը շատ կարևոր է ընդհանուր դաշինքի և ապագա բազամազան կառավարման համար»,- նշում է Խոշտարիան:

«Լելոն» մեծամասնական թեկնածուներին առաջադրել էր երեկ և Վակեի ընտրատարածքում թեկնածու էր անվանել Լևան Կոբերիձեին:

https://www.facebook.com/Llaka/posts/10157025944735728

Նմանատիպ