Էլեկտրոնային ծխախոտն ամենեւին էլ անվտանգ չէ, հակառակ առայսօր տարածված տեսակետին ու University of North Carolina Chapel Hill-ի պրոֆեսոր Մեհմետ Քեսիմերն ու նրա գործընկերները հերթական անգամ համոզվել են դրանում։ Նրանք պարզել են, որ էլեկտրոնային ծխախոտը կարող է օրգանիզմում առաջացնել մի շարք եզակի իմունային ռեակցիաներ, որոնք էլ իրենց հերթին կարող են թոքերի ծանր հիվանդությունների պատճառ դառնալ։
Հետազոտության ընթացքում նրանք ուսումնասիրել են բիոմարկերներ, որոնք վկայում են թոքերի առողջության համար էլեկտրոնային ծխախոտի վնասակարության մասին։ Նրանք համեմատել են էլեկտրոնային ծխախոտ ծխող 15 մարդկանց, սովորական ծխախոտ 14 մարդու ու 15 չծխող մարդու խորխի նմուշները։ Պարզվել է, որ էլեկտրոնային ծխախոտ ծխողների մոտ, սովորական ծխախոտ օգտագործողների համեմատ, զգալիորեն բարձր էին որոշ ցուցանիշներ։ Օրինակ, շնչառական ուղիներում բարձր էր նեյտրոֆիլները, որոնք կարող են նպաստել թոքերի բորբոքային հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը ու ֆիբրոզը։