Էկվադորում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 8 մարդ։ Իրավապահները ձերբակալել են 1192 մարդու։ Ընդհարումների հետևանքով տուժել է 1340 մարդ։ Ցույցերի ժամանակ ճնշումների և նախկին նախագահի կողմնակիցներին հետապնդելու համար Էկվադորի ընդդիմությունը քննարկում է կառավարության լուծարման հնարավորությունները։
Էկվադորում բողոքի ցույցեր են անցկացվում հոկտեմբերի սկզբից, որի պատճառը վառելիքի համար պետական սուբսիդավորման չեղարկումն է։
Էկվադորի նախագահը ցույցերի ֆոնին հայտարարել է արտակարգ դրություն։