Էկոնոմիկայի նախարարությունը չի համաձայնում բջջային ինտեռնետի սակագնի բարձրացման կապակցությամբ «Մագթիկոմ» ընկերության փաստարկների հետ
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը չի համաձայնել «Մագթիկոմ» ընկերության կողմից ներկայացված փաստարկների հետ, որի համաձայն ընկերությունը թանկացնում է բջջային ինտեռնետի սակագները: Ինչպես ասված է նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ, նրանք դիմել են Վրաստանի հաղորդակցությունների ազգային հանձնաժողովին և պահանջել լրատվություն, թե ինչ մասնաբաժին ունի ընկերության կողմից ներկայացված պատճառները սակագների ավելացման մեջ:
«ՍՊԸ «Մագթիկոմ»-ի կողմից տարածած լրատվության համաձայն, 2018 թվականի հունվարի 18-ից թանկանում են բջջային ինտեռնետփաթեթների սակագները: Վրաստանի կառավարության որոշմամբ, վերջին տարիներին կարևոր քայլեր են արվել հեռուստա-հաղորդակցական շուկայում, այդ թվում բջջային շուկայում գործող ընկերություններին աջակցության տեսանկյունից: Փուլ առ փուլ նվազեցվել է, իսկ ընթացիկ տարվա հունվարի մեկից ընդհանրապես վերացվել է բջջային հաղորդակցական ծառայության վրա հաստատված աքցիզի հարկը»,-ասված է էկոնոմիկայի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, օրեր առաջ «Մագթիկոմ» ընկերությունը հայտարարել էր սակագների բարձրացման մասին, որը ինչպես նշում են ընկերությունում կապված է տարբեր գործոնների հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan