Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է չինական խոշորագույն ավտոարտադրող BAIC International-ի նախագահի հետ

17:58, 23.09.2026
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին ընկերության գլխամասային գրասենյակում հանդիպել է չինական խոշորագույն ավտոարտադրող BAIC International-ի նախագահ Ֆու Ցզյունի հետ։
Էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ՝ հանդիպմանը նախարարը ներկայացրել է Վրաստանի էկոնոմիկայի զարգացման կորպորացիայի պատվերով պատրաստված հետազոտությունը երկրում էլեկտրոմոբիլների արտադրություն հիմնելու հնարավորության մասին և ուշադրություն է հրավիրել BAIC International-ի կողմի հետ համագործակցության հեռանկարների վրա։
Նաև հանդիպմանը քննարկվել է Վրաստանում էլեկտրոմոբիլների արտադրության դեպքում դրանց արտահանման ներուժը, այդ թվում՝ եվրոպական երկրների շուկաներ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում։
Կողմերը համաձայնվել են, որ չինական ընկերությունը Վրաստան կուղարկի աշխատանքային խումբ՝ երկկողմ աշխատանքային գործընթացն իրականացնելու նպատակով։
Ընդգծվել է այն հաջողությունը, որը չինական ավտոարտադրողն ունի ինչպես Չինաստանի, այնպես էլ միջազգային շուկաներում։ Իր հերթին BAIC International-ի կողմը մանրամասն խոսել է ընկերության զարգացման ռազմավարական ուղղությունների, միջազգային շուկաներում իրենց գործունեության և աշխարհագրական տարածքի ընդլայնման հնարավորության մասին։
BAIC International-ի գլխամասային գրասենյակում նախարարին և պատվիրակության անդամներին ընկերության կողմից արտադրված ավտոմեքենաները ներկայացրել է BAIC International-ի նախագահը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Իրակլի Նադարեիշվիլին, Թամար Իոսելիանին և Գենադի Արվելաձեն։

Նմանատիպ