«Էքսպո Ջորջիայի» մոտ «Ամոթ է» և «Փոխիր» շարժման անդամներն անցկացնում են բողոքի ցույց
«Վրացական երազանքի» համագումարին զուգահեռ ընթանում է բողոքի ցույց: «Էքսպո Ջորջիայի» մոտ հավաքված են «Ամոթ է» և «Փոխիր» շարժման անդամները:
Ինչպես հայտարարում են ցույցի մասնակիցները, «Իրակլի Կոբախիձեն հունիսի 20-ի իրադարձությունների հեղինակն է»: Բացի այդ, նրանք բողոքում են խորհրդարանական ընտրությունների դեմ: Նրանց հայտարարությամբ, հոկտեմբերի 31-ի ընտրությունները կեղծվել են:
Րոպեներ առաջ ցուցարարները փորձել են փակել ճանապարհը, որին հետևել է բախում ոստիկանության հետ:
Իրավապահները նրանց երթևեկությունը խաթարելու հնարավորություն չեն տվել: Ոստիկանությունը մի քանի անձի դուրս է բերել տարածքից: