Էքրեմ Իմամօղլու. Ոչ մի ուժ չի կարող կանգնել համերաշխության և հույսի դեմ, մենք պայքարում ենք հանուն մեր երեխաների, հանուն արդարության և ավելի լավ ապագայի

14:10, 20.03.2025

«Ոչ մի ուժ չի կարող կանգնել համերաշխության և հույսի դեմ»,- ասվում է Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Ոչ մի ուժ չի կարող կանգնել համերաշխության և հույսի դեմ: Մենք պայքարում ենք հանուն մեր երեխաների, հանուն իրավունքների, հանուն օրենքի, հանուն արդարության, հանուն ավելի լավ ապագայի», – ասվում է Իմամօղլուի հայտարարության մեջ։

Իր կողմնակիցների ցույցերին արձագանքել է նաեւ Ստամբուլի քաղաքապետը։

«Անցած գիշեր հարյուրավոր ստամբուլցիներ հավաքվել են Թուրքիայում՝ պահանջելու արդարություն և ժողովրդավարություն: Ավելի լավ ապագայի ընդհանուր ուժեղ ցանկությամբ միավորված ժողովուրդը կդառնա անկասելի», – ասվում է Ստամբուլի քաղաքապետի հայտարարության մեջ:

Ի գիտություն ձեզ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը համարվում է նախագահ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդը, մարտի 19-ի վաղ առավոտյան ձերբակալվել է իր տանը։ Նրա նկատմամբ երկու դեպքով հետաքննություն է ընթանում։ Էքրեմ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի և ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ։ Հետաքննության շրջանակներում ընդհանուր առմամբ ավելի քան 100 մարդ է ձերբակալվել։

Իմամօղլուի ձերբակալությանը հաջորդել են բողոքի ցույցեր Ստամբուլում եւ Անկարայում։ Ձերբակալությունից մեկ օր առաջ Ստամբուլի համալսարանը հետ է կանչել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Էքրեմ Իմամօղլուի դիպլոմը, ինչը նշանակում է, որ նա այլեւս չի կարողանա մասնակցել նախագահական ընտրություններին։

Նմանատիպ