Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ Վրաստանը մինչև մարտի վերջ կստանա կորոնավիրուսի պատվաստանյութը
Կոնկրետ սահմանված պատվաստանյութ գոյություն չունի, բայց մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով, որպեսզի երկիրը հնարավորություն ունենա ցանկացած պատվաստանյութ ներմուծել ցանկացած բարդության սառը շղթայի դեպքում, – այս մասին հայտարարել է բռնազավթված տարածքների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Էկատերինե Տիկարաձեն:
Ըստ նրա, Վրաստանը կորոնավիրուսի պատվաստանյութը, հավանաբար, կստանա մարտի վերջին:
«Կոնկրետ սահմանված պատվաստանյութ գոյություն չունի, բայց մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով, որպեսզի ցանկացած բարդության «սառը շղթայի» դեպքում երկիրը հնարավորություն ունենա ներկրել ցանկացած պատվաստանյութ: Այս առումով ինտենսիվ աշխատանքներ են տարվում ինչպես ուսումնասիրության, այնպես էլ ենթակառուցվածքների ամրապնդման բաղադրիչում: Հետևաբար, երկիրը պատրաստ կլինի բոլոր տեսակի պատվաստանյութեր ստանալու: Շուկան, որը խոստանում է պատվաստանյութեր մատակարարել, այսօր շատ փոփոխական է: Ուստի, սխալ ակնկալիքներ ներդնելուց զատ կարևոր է բնակչությանը ճիշտ տեղեկատվություն տրամադրելը: Մեր վարկածով, պատվաստանյութերը երկրում կարող են հայտնվել մարտի վերջին», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: