Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ բանակցություններ են ընթանում «Փայզերի» պատվաստանյութը արագացված ժամկետներում ներմուծելու համար
Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ բանակցություններ են ընթանում «Փայզերի» պատվաստանյութը արագացված ժամկետներում ներմուծելու համար

Վրաստանի առողջապահության նախարար, Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, այժմ բանակցություններ են տարվում, որպեսզի «Փայզերի» պատվաստանյութը հնարավորինս արագ առաքվի երկիր:

«Հաջորդը «Փայզերի» պատվաստանյութն է, բանակցություններ են տարվում, որ պատվաստանյութի ներմուծումն արագացվի: «Փայզերի» ներմուծման ժամկետները չեն վերանայվել, ընդհակառակը, մենք աշխատում ենք ապահովել պատվաստանյութերի շուտափույթ առաքումը», – հայտարարել է Տիկարաձեն:

Ավելի վաղ, Էկատերինե Տիկարաձեն նշել է, որ Վրաստան «Աստրազենեկայի» պատվաստանյութը կներմուծվի արագացված կարգով: Մասնավորապես, Վրաստանը «Աստրազենեկայի» պատվաստանյութը կստանա մարտի 13-ից: