Էկատերինե Տիկարաձեն հանդիպել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին
Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեն հանդիպել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը քննարկել են պատվաստումների պլանի մշակումն ու ապագա ծրագրերը: Քննարկվել է «Կովաքդ» հարթակից պատվաստանյութ ստանալու հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում կարեւորվեց նաեւ առաջնահերթ խմբերի սահմանման հարցը: Խոսքը, մասնավորապես, բժշկական անձնակազմի, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, տարեց քաղաքացիների, ռազմավարական նշանակության հաստատություններում աշխատող մարդկանց մասին է և այլն:
«Խմբի անդամների հետ մենք քննարկեցինք այն հնարավորությունները, որոնք ունենք երկրում, կապված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներդրման հետ: Քննարկվում են բոլոր պատվաստանյութերը, որոնք ունեն լավ հեռանկար ունեն, որպեսզի կարճ ժամանակահատվածում դրանք լայնորեն օգտագործվեն: Քննարկվել է նաեւ «Կովաքս» հարթակից պատվաստանյութ ստանալու հնարավորությունը: Հանդիպմանը քննարկվել են նաև գերակա խմբերը: Այստեղ հաշվի են առնվում բժշկական անձնակազմը, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, տարեցները և ռազմավարական նշանակության հաստատություններում աշխատող մարդիկ», – հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Փոխնախարարի խոսքով, կարևոր է գտնել երկրում պատվաստանյութերի ներդրման կարճ ճանապարհը:
«Բնակչության առաջին 20 տոկոսի համար դիմում է կատարվել «Կովաչ» հարթակում: Դրա վերջնաժամկետը 2021 թվականի գարունն է, բայց մինչ այդ մենք ակտիվորեն աշխատում ենք պատվաստանյութը երկիր հասցնելու կարճ ճանապարհ գտնելու ուղղությամբ», – հայտարարել է Թամար Գաբունիան: