Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Էկատերինե Տիկարաձեն հանդիպել է համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն, Սեբաստիան Մոլինեուսի հետ:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու ապագա ծրագրերին վերաբերող հարցեր: Զրույցը վերաբերել է համաշխարհային բանկի «կովիդ 19»-ի վրա անհետաձգելի արձագանքման նախագծի շրջանակներում իրականացված և նախատեսվող ակտիվությունների վրա: Կողմերը ընդգծել են կորոնավիրուսի կառավարման մեջ ներգրավված բժշկական ոլորտի ներկայացուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը:
«Խոսել ենք այն նախագծերի մասին, որոնք համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվում են Վրաստանում: Դա վերաբերում է համաշխարհային բանկի «կովիդ 19»-ի վրա անհետաձգելի արձագանքման նախագծի շրջանակներում իրականացված և նախատեսվող ակտիվություններին: Մենք քննարկել ենք նաև ապագա ծրագրերը, այդ թվում բժիշկների աշխատավարձերի բարձրացման հարցը»,- ասել է առողջապահության նախարարը:
Բացի այդ, համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը առողջապահության նախարարին ներկայացրել է, Հարավային Կովկասում առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտների ծրագրերի ղեկավար՝ Լեվենտ Յեներին: