Էկատերինե Տիկարաձեն Բրիտանիայի դեսպանի հետ զրուցել է այն ծրագրի մասին, որով դիվանագետների ընտանիքները պատվաստվելու են այնպես, ինչպես Վրաստանի քաղաքացիները
Օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեն հանդիպել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Մարկ Քլեյթոնին:
Առողջապահության նախարարությունում հայտարարում են, որ Տիկարաձեն դիվանագետին մանրամասն տեղեկություններ է հաղորդել Վրաստանում համաճարակային իրավիճակի վերաբերյալ:
«Խոսքը վերաբերել է COVID-19 համաճարակի դեմ պայքարին և պատվաստումներին: Խոսվել է պատվաստումների պլանում փոփոխությունների նախագծի մասին, համաձայն որի՝ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները ծրագրին կավելանան որպես առանձին կատեգորիա:
Դիվանագետը պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը առողջապահական համակարգում իրականացված և ընթացիկ բարեփոխումների ուղղությամբ», – հայտարարում են առողջապահության նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցում էին օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թամար Գաբունիան և փոխդեսպան Քլեր Ալբլեսը: