Էկատերինե Տիկարաձե. Մենք հնարավորություն ունենք ստանալու բոլոր երեք տիպի պատվաստանյութերը, ռուսական պատվաստանյութը չի քննարկվում
Մենք հնարավորություն ունենք ստանալու բոլոր երեք տիպի պատվաստանյութերը, ռուսական պատվաստանյութը չի քննարկվում, – լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի թեկնածու Էկատերինե Տիկարաձեն:
Նրա խոսքով, հնարավոր է պատվաստանյութը բաշխել ամբողջ երկրի մասշտաբով և հիվանդներին անվտանգ պատվաստել:
«Ռուսական պատվաստանյութը չի դիտարկվում, բայց կարևոր է նշել, որ ռուսական պատվաստանյութը նույնպես մասնակցում է «Կովաքսի ֆոնդին»: Եթե այն ճանաչվի աշխարհի կողմից, ոչ միայն Վրաստանը, այլ նաև այլ երկրներ կարող են դառնալ դրա օգտվողները, չնայած այս փուլում դրա շուրջ քննարկումներ չկան:
Ինչ վերաբերում է պահեստավորման պայմաններին, ապա մենք ունենք սառնարաններ: Այս կապակցությամբ կարևոր աուդիտ է անցկացվել Հիվանդությունների վերահսկման կենտրոնի կողմից: Այս սառը շղթան լիովին բավարարում է առկա կարիքը: Մենք հնարավորություն ունենք ստանալու համապատասխանաբար բոլոր երեք տիպի պատվաստանյութերը, համապատասխանաբար, ամբողջ երկրի մասշտաբով», – ասաց Էկատերինե Տիկարաձեն: