Էկատերինե Տիկարաձե. Կորոնավիրուսի հետ կապված նոր սահմանափակումների մասին հայտնի կդառնա վաղը
Վաղը մենք բնակչությանը կտեղեկացնենք սահմանափակումների տեսակի մասին, թե որ ամսաթվից են դրանք կիրառվելու, – այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ համակարգող խորհրդի նիստից հետո:
Նրա խոսքով, բիզնեսի հետ խորհրդակցությունները շարունակվում են, և կա երկու տարբերակ, թե որ ձևաչափով կիրականացվեն սահմանափակումները:
«Մենք շարունակում ենք խորհրդակցել բիզնեսի ու մնացած բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ: Մենք ունենք ձևաչափի երկու տարբերակ, որով սահմանափակումները կարող են իրականացվել, և այդ տեղեկատվությունը կհրապարակվի վաղը: Այնուամենայնիվ, կարևոր է հաշվի առնել նաև այն սահմանափակումները, որոնք փորձագետները և համաճարակաբաններն իրենց հերթին առաջարկվում են կառավարությանը: Սա չի նշանակում, որ մենք վարակվածների թվի զգալի կրճատում ենք ակնկալում, ամեն ինչ աստիճանական կլինի: Մենք դիտարկելու ենք անկման տոկոսը և երկշաբաթյա ժամանակահատվածը գնահատելուց հետո կարող ենք ավելի խստացված սխեմա ներմուծել կամ, ընդհակառակը, փորձել տնտեսական գործունեությունը տեղափոխել ավելի ճկուն գրաֆիկի: Վաղը մենք բնակչությանը կտեղեկացնենք սահմանափակումների տեսակի մասին, թե որ ամսաթվից են դրանք կիրառվելու», – հայտարարել է Տիկարաձեն: