Էկատերինե Տիկարաձե. Կորոնավիրուսը մեզ ցույց տվեց, թե որքան կարևոր է առողջապահության ոլորտում որակի բարելավումը և ավելի շատ թափանցիկությունը
Կորոնավիրուսը մեզ ցույց տվեց, թե որքան կարևոր է առողջապահության ոլորտում որակի բարելավումը և ավելի շատ թափանցիկությունը, – հայտարարեց առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ ամփոփելով տարին:
Նրա խոսքով, 2020 թվականին Վրաստանի, ինչպես նաև ամբողջ աշխարհի համար հիմնական մարտահրավերը կորոնավիրուսի համաճարակն էր:
«Կորոնավիրուսը մարտահրավեր էր ամբողջ երկրի և աշխարհի համար: Ուստի դժվար է ասել, թե որն էր մյուս լրացուցիչ մարտահրավերը: Այնուամենայնիվ, կարևոր է նշել նաև, որ առողջապահության նախարարությունը, չնայած այս դժվարություններին, կարողացել է կատարել անհրաժեշտ փոփոխություններ այնքանով, որքանով դա հնարավոր էր կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Հետեւաբար, մեր տեսլականը կմնա անփոփոխ՝ հետեւողական քայլեր, բարեփոխումներ: Կորոնավիրուսը մեզ նաև ցույզ տվեց, թե որքան կարևոր է առողջապահության ոլորտում որակի և թափանցիկության բարելավումը, առաջնային առողջապահության գլոբալ բարեփոխումը: Դա կլինի հաջորդ տարվա առողջապահության նախարարության մարտահրավերը», – ասաց Տիկարաձեն: