Էկատերինե Տիկարաձե. Կոչ եմ անում բնակչությանը, որ պարտադիր մնանք տանը, հոգանք միմյանց մասին, որպեսզի սահմանափակում չգործարկենք
Կոչ եմ անում բնակչությանը, որ պարտադիր մնանք տանը,- այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:
Նրա խոսքով, կառավարության նպատակը սահմանափակումներ գործարկելը չէ:
«Կոչ եմ անում բնակչությանը, որ պարտադիր մնանք տանը և հոգանք միմյանց մասին այնտեղից ելնելով, որ սահմանափակում չգործարկենք: Կառավարական թիմի նպատակը սահմանափակումներ գործարկելը չէ, սակայն հանձնարարականներ ենք տալիս, որ օգտագործենք շնչադիմակ, պաշտպանենք սոցիալական հեռավորություն, հոգ տանենք բարձր ռիսկային խմբի մարդկանց մասին և մնանք տանը»,- հայտարարել է Տիկարաձեն: