Էկատերինե Տիկարաձե. Կարգավորող գործակալությունը շարունակում է քննումը բուժքույրի մահվան դեպքի առթիվ
Մենք սպասում ենք, որ այս եզրակացությունը հայտնի կդառնա առողջապահության նախարարությանը: Ես դեռ չգիտեմ: Այս տեղեկատվությունը իմացա լրատվամիջոցներից: Այս կապակցությամբ հավաքվելու են մի խումբ մասնագետներ, որոնք կքննարկեն այս հարցը,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ Ախալցխայում մահացած բուժքրոջ փաստաբանների հայտարարությունը մեկնաբանելիս, որի համաձայն, բուժքույրը պատվաստվելիս ունեցել է երկկողմ թոքաբորոբ:
Նախարարի խոսքով, կարգավորող գործակալությունը կշարունակի հետաքննել միջադեպը, որից հետո կհրապարակվի եզրակացությունը:
«Կարգավորող գործակալությունը կշարունակի ուսումնասիրել` պարզելու ճշգրիտ պատճառները, այնուհետև՝ կրկին մասնագիտական խորհրդի ձևաչափով կանենք եզրահանգում: Կարևոր է արձանագրել պացիենտի գանգատը, ուստի մենք պետք է իմանանք մանրամասները, թե որքանով է պատշաճ կերպով հաղորդվել հիվանդին և լրացվել կարևոր հարցաթերթիկը, որը բժիշկը պետք է հարցնի, և հիվանդը՝ պատասխանի», – ասաց Տիկարաձեն: