Էկատերինե Տիկարաձե. Չեմ ցանկանում, որ մեղքը բարդվի հիվանդների վրա, բայց դա չի նշանակում, որ առողջության ոլորտն է ամեն ինչի մեղավորը
Էկատերինե Տիկարաձե. Չեմ ցանկանում, որ մեղքը բարդվի հիվանդների վրա, բայց դա չի նշանակում, որ առողջության ոլորտն է ամեն ինչի մեղավորը

Չեմ ցանկանում, որ մեղքը բարդվի հիվանդների վրա, բայց դա չի նշանակում, որ առողջության ոլորտն է ամեն ինչի մեղավորը, – այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ կապված կորոնավիրուսով երիտասարդ կնոջ մահվան հետ:

Նախարարի խոսքով, 27-ամյա աղջկա մոտ ուշ է ախտորոշվել կորոնավիրուսային վարակ:

«Ինչ վերաբերում է 27-ամյա աղջկա դեպքին, սա շատ ցավալի փաստ է: Ինչպես ուսումնասիրեցինք այս դեպքը, աղջիկը բուժում էր անցնում տանը, ինչը հանգեցրեց հետաձգված հոսպիտալացման, քանի որ այնտեղ ախտորոշելու համար շատ ուշ էր: Նա նույնիսկ ժամանակին չի դիմել թեստավորման: Ես միշտ խուսափում եմ այդ փաստերը մանրամասնելուց, քանի որ չեմ ուզում, որ մեղքը բարդվի հիվանդի վրա, և ցանկանում եմ, որ առողջապահության ոլորտը պատասխանատու լինի բոլոր գործողությունների և արդյունքների համար, բայց դա չի նշանակում, որ առողջության ոլորտն է ամեն ինչի մեղավորը: Մենք պետք է դա հասկանանք», – հայտարարել է Տիկարաձեն: