Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Էկա Բեսելիային կանչել են գլխավոր դատախազություն:
Ինչպես ասվում է դատախազության կողմից տարածված հայտարարությունում, գործը վերաբերում է Էկա Բեսելիայի հայտարարություններին՝ անձնական կյանքը պատկերող տեսագրություններով տարբեր մարդկանց նկատմամբ բռնություն գործելու և ահաբեկելու առնչությամբ:
«Վրաստանի խորհրդարանի անդամ Էկա Բեսելիան անձնական կյանքը պատկերող տեսագրություններով տարբեր մարդկանց նկատմամբ բռնություն գործելու և ահաբեկելու առնչությամբ արված հայտարարությունների համար կանչվել է Վրաստանի գլխավոր դատախազություն:
Էկա Բեսելիան նշել է, որ քննչական գերատեսչություն այցելելու ամսաթիվն անձամբ կհայտնի դատախազությանը՝ երկուշաբթի օրը»,- ասվում է դատախազության հայտարարությունում: